«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը «Ռոմայի» դեմ կիսաեզրափակչի առաջին խաղում խփեց երկու գոլ ու երկու գոլային փոխանցում կատարեց: Հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 29-ին և ավարտվեց 6:2 հաշվով ՝ հօգուտ մանկունիանցիների: 71-րդ րոպեին Ֆերնանդեշը խփեց իր երկրորդ գնդակը 11-մետրանոցից: Դա 20-րդ հարվածն էր տուգանային կետից, որն իրացրել է պորտուգալացին «կարմիր սատանաների» կազմում:
Ըստ Opta-ի, Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ միայն 3-րդ խաղացողն է, որը 20 կամ ավելի 11-մետրանոց է իրացրել։ Նրանից առաջ դա արել էին Ռուդ վան Նիստելռոյը (28) և Ուեյն Ռունին (27):
Բացի այդ, պորտուգալացին արդեն 9 գոլ է խփել եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում (Չեմպիոնների լիգայի խմբային փուլ և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ): «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին խաղացողը, ով դա արեց, Ռուդ վան Նիստելռոյն էր 2002/03 մրցաշրջանում: Այն ժամանակ նիդերլանդացի հարձակվողը խփել էր 14 գոլ:
«Ռոմա» – «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը տեղի կունենա Հռոմում, մայիսի 6-ին: