Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոսել է 2010 թվականին «Բարսելոնայից» կրած ջախջախիչ՝ 0-5 հաշվով պարտության մասին.
«Մենք գիտեինք, որ եթե չափազանց բարեկամական լինենք, «Բարսան» մեզ կոչնչացնի: «Կամպ Նոու»-ում տեղի ունեցած այդ երեկոն վատագույնն էր իմ կարիերայում: Խաղից 20 րոպե անց ես արդեն ցանկանում էի լքել դաշտը, լոգանք ընդունել ու գնալ տուն:
Դա շատ ցավալի պարտություն էր, բայց այն մեզ վճռականություն տվեց: Մենք այլևս բարեկամական չեղանք նրանց հանդեպ, ու հաջորդ մրցաշրջանում արդեն հաղթեցինք նրանց»,- ասել է Ալոնսոն: