Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան նոր նախագահ ունի: Ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում իր խոսքն ասաց նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանը.
«Գոհ եմ ընտրությունների արդյունքից: Սա բռնցքմարտի միասնականության ընտրությունն էր: Կապ չունի, թե ով է ինձ ձայն տվել: Այսօր բոլորը բռնցքամարտին են ձայն տվել: Աշխատելու ենք համախմբված՝ բռնցքամարտի զարգացման համար:
Մենք Օլիմպիական խաղերի նախապատրաստման փուլը չենք դադարեցրել, շարունակում ենք պատրաստվել Տոկիո 2020-ին, ու ես կրկին ասում եմ, որ ակնկալում եմ 4-5 օլիմպիական ուղեգիր»,-ասաց նորընտիր նախագահը: