«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն մեկնաբանել է Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):
«Սա Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար մեր վերջին հնարավորությունն էր, մենք խաղում էինք մի թիմի դեմ, որը հիանալի մրցաշրջան է անցկացնում և մեզ սթափվել էր պետք, հատկապես «Նապոլիից» կրած պարտությունից հետո:
Մենք դեռ հույս ունենք Չեմպիոնների լիգա դուրս գալու, և չենք հանձնվելու: Այո, մենք պետք է հաղթենք այս բոլոր հանդիպումներում և հուսանք, որ մրցակիցներից ոմանք սխալներ են թույլ կտան, բայց մենք ցանկանում ենք վայելել մեր խաղը մինչև վերջ:
Դոնարուման ֆենոմեն է: Առաջին խաղակեսում նա կատարեց զարմանալի սեյվ իմ հարվածից հետո»,- մեջբերում է Իմոբիլեին Football italia-ն: