Սլովակիայի առաջնության 28-րդ տուրում «Ժիլինան» ընդունել էր «Սլովանին» ու պարտություն կրեց 2-3 հաշվով։
Տանտերերի կազմում 73-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։
«Ժիլինան» Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։