Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն հետագայում կարող է իրեն հրաշալի փոխարինել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հիշեցնենք, որ վերջերս «Յուրահատուկը» հեռացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից: Կան խոսակցություններ, որ ԵՎՐՈ-2020-ից հետո Ժոզեն կարող է ստանձնել հավաքականի ղեկը.
«Երբ ինձ առաջարկեցին մարզել հավաքականը, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Սանտուշը ասաց, որ ցանկանում է մինչև նախագածի ավարտը՝ 2024 թ-ը, ես լինեմ այստեղ, իսկ հետո պետք է մտածեմ, թե ինչ եմ ուզում՝ հետագայում:
Ժոզեն շատ լավ կարող է փոխարինել ինձ: Պորտուգալիան այլ լավ մարզիչներ ևս ունի, որոնք կարող են փոխարինել ինձ»,-Radio Renascenca-ին ասել է Սանտուշը: