Շվեյցարական Բազելում ընթանում է Եվրոպայի առաջնությունը: Փառահեղ ելույթ են ունենում հայ մարմնամարզիկները:
5 մասնակցից 4-ը եզրափակչում է: Բազմամարտում հրաշալի հանդես եկավ երիտասարդ Գագիկ Խաչիկյանն ու 3-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ: Բազմամարտի եզրափակիչ անցավ նաև Արթուր Դավթյանը՝ 4-րդ հորիզոնականով: Ցավոք, պայքարից դուրս մնաց Արմեն Պետրոսյանը:
Առանձին գործիքների վրա եզրափակչում են նաև Արթուր Ավետիսյանն, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը:
Գագիկ Խաչիկյանը նաև նժույգ թափեր վարժության եզրափակչում է: