ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է մադրիդյան ակումբի ղեկավարի՝ Ֆլորենտինո Պերեսի խոսքերն իր հասցեին.
«Եզրակացությունն այն է, որ մրցաշրջանն արդեն ընթացքի մեջ է, և կիսաեզրափակիչները չանցկացնելու դեպքում հեռարձակողները կդիմեն մեզ՝ վնասի հատուցման համար: Այնպես որ հավանականությունը, որ հաջորդ շաբաթ այս հանդիպումը չի կայանա, բավականին փոքր է: Բայց ապագայում ամեն ինչ կարող է մի փոքր այլ լինել: (Խոսքը «Ռեալի»-«Չելսի» հանդիպման մասին է)
Պերեսն ասաց, որ չի ցանկանում ինձ պես ՈւԵՖԱ-ի նախագահ: Դե, սա ևս մեկ խթան է ինձ համար մնալ այս պաշտոնում: Նրան պետք է մի նախագահ, որը կլսի և կանի ամեն ինչ, ինչ ինքը կասի:
Ես անում եմ այն, ինչ կարծում եմ, որ լավագույնը կլինի եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի համար»,- մեջբերում է Չեֆերինին Marca-ն: