ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական հրաժարականը Սուպերլիգայի մասնակցությունից։
«Ուրախ եմ «Սիթիին» նորից ողջունել եվրոպական ֆուտբոլային ընտանիքում։
Նրանք մեծ ինտելեկտ դրսևորեցին, ականջալուր եղան մեծաթիվ կոչերին՝ առաջին հերթին իրենց երկրպագուների, որոնք գիտակցելով այն մեծ օգուտները, որ ներկայիս համակարգն ունի եվրոպական ֆուտբոլի համար՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակից սկսած մինչև մեծ ակումբում երիտասարդ խաղացողի առաջին մարզումը։
Ինչպես ասացի ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսին, սխալն ընդունելու համար տղամարդկություն է պետք, բայց ես երբեք չեմ կասկածել, որ նրանք ունակություններ ու սթափ միտք են ունեցել նման որոշում ընդունելու համար։
«Սիթին» իսկական արժեք է ֆուտբոլի համար, ու ես ուրախ եմ նրանց հետ աշխատել եվրոպական ֆուտբոլի լավագույն ապագայի համար»,- ՈՒԵՖԱ-ի նախագահի խոսքերն է փոխանցում լրագրող Ռոբ Հարիսը թվիթերյան իր էջում։