Հայտնի են դարձել անգլիական ակումբների՝ Սուպերլիգայի կազմից դուրս գալու առաջին հետևանքները։
Ինչպես հաղորդում է TalkSPORT-ը՝ Էդ Վուդվորդը հրաժարական է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Վուդվորդի որոշումը եղել է Եվրոպայի Սուպերգավաթին ուղղված նեգատիվ արձագանքից հետո։
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», ՄՅՈՒ-ն, «Լիվերպուլն» ու «Արսենալը» փաստաթղթեր են պատրաստում մրցաշարից դուրս գալու համար։
Էդ Վուդվորդը «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրենի պաշտոնին էր նշանակվել 2013-ի հուլիսի 1-ին։ Այդ ընթացքում նա բազմիցս արժանացել է «կարմիր սատանաների» երկրպագուների քննադատությանը։