«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը քննադատել է ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդին իրեն հեռացնելու համար։
Հոլանդացի մասնագետը ՄՅՈՒ-ից հեռացվել էր 2016 թվականին։ Մի քանի օր անց ակումբի ղեկը ստանձնեց Ժոզե Մոուրինյուն։
«Էդ Վուդվորդին՝ ՄՅՈՒ-ում իմ տնօրենին եմ մեղադրում շատ ավելի, քան Մոուրինյուին։ Իմ կարծիքով՝ Վուդվորդը չար հանճար է»,- ասել է Վան Գալը Een-tweetje met Yves-ին։
Վան Գալի օրոք՝ 2014/15 մրցաշրջանում ՄՅՈՒ-ն գրավեց ԱՊԼ-ի 4-րդ հորիզոնականը։