«Ինտերնասիոնալը» երկամյա պայմանագիր է կնքել Թայսոնի հետ: Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ 33-ամյա հարձակվողն իր կարիերան սկսել է «Ինտերնասիոնալում», որի կազմում նա խաղացել է 2002-ից 2010 թվականներին:
2010-ից 2013 թվականներին Թայսոնը խաղում էր Խարկովի «Մետալիստում»: Հաջորդ 8 տարին բրազիլացին անցկացրեց «Շախտյորում»: Ֆուտբոլիստը դոնեցկյան ակումբի կազմում անցկացրել է 299 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել 55 գոլ: