Օսակա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի թիմային առաջնությունում ամերիկացի Նաթան Չենը հաղթեց կարճ ծրագրում: Հիշեցնենք, որ աշխարհի եռակի չեմպիոն Չենի մարզիչը հայ մասնագետ Ռաֆայել Հարությունյանն է։ Չենն իր ծրագրի համար ստացել է 109,65 միավոր: Երկրորդը ճապոնացի Յուզուրու Հանյուն էր (107.12), երրորդը` ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ Ջեյսոն Բրաունը (94.86):
Գեղասահքի աշխարհի թիմային առաջնություն
Տղամարդիկ․ Կարճ ծրագիր
1. Նաթան Չեն (ԱՄՆ) – 109.65
2. Յուզուրու Հանյու (Ճապոնիա) – 107.12
3. Ջեյսոն Բրաուն (ԱՄՆ) – 94.86
4. Քեվին Այմոզ (Ֆրանսիա) – 94,69