Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ տուրի պարտիաները:
Առաջնության առաջատար և գործող չեմպիոն Արման Փաշիկյանն մրցաշարում կրեց իր առաջին պարտությունը՝ միավորը զիջելով Սամվել Տեր-Սահակյանին: Հաղթեցին նաև Արամ Հակոբյանն ու Արման Միքայելյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Հովհաննիսյան-Անդրիասյան, Ղարիբյան-Սարգսյանը պարտիաները:
3-րդ տուրից հետո 2.5 միավորով առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է:
4-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Հակոբյան-Սարգսյան, Անդրիասյան-Ղարիբյան, Գաբուզյան-Հովհաննիսյան, Փաշիկյան-Միքայելյան և Մարտիրոսյան-Տեր-Սահակյան: