Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ասել է, որ հայտնի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը համագործակցելու է «Պլյուշչենկոյի հրեշտակները» ակադեմիայի հետ:
«Մենք պայմանավորվեցինք համագործակցել իմ ընկերոջ և կարկառուն մարզչի` մաեստրո Ռաֆայել Հարությունյանի հետ: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը նոր մրցաշրջանում կբերի այն, ինչ մեզ պակասում էր ընթացիկ մրցաշրջանում», – գրել է Պլյուշչենկոն Instagram-ում ՝ տեղադրելով մասնագետի հետ համատեղ լուսանկար:
Նշենք, որ Հարությունյանը աշխարհի գործող չեմպիոն Նաթան Չենի մարզիչն է։
Посмотреть эту публикацию в Instagram