Ռուսաստանաբնակ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը մյուս մրցաշրջանից կներկայացնի Հայաստանը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով 14-ամյա մարզիկի մարզիչ Ալեքսանդր Վոլկովին:
«Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից ներկայացնելու է Հայաստանը։ 2019-ի մարտին Ռուսաստանի պատանեկան առաջնությունում նա 193,88 միավորով 12-րդն էր: Սեմյոնն իրավունք չունի մասնակցելու Օլիմպիական խաղերին և Աշխարհի 2022 թ. առաջնությանը, քանի որ գեղասահորդի 15-ամյակը կլրանա հուլիսի 1-ից ոչ շուտ՝ նոյեմբերին», – մեջբերում է Դանիլյանցի մարզչի խոսքերը “Спорт-Экспресс”-ը:
ArmSport-ը կապ է հաստատել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հետ, որտեղից տեղեկացրել են, որ վերջնական որոշումը կկայացվի Հայաստանի առաջնությունից հետո: