Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բայեր Լևերկուզենի» հետ: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:
Այս խաղից հետո «Հոֆենհայմը» 31 միավորով 12-րդն է: «Բայերը» 6-րդն է 44 միավորով: