«Բարսելոնայի» սկաուտական բաժնի նախկին ղեկավար Անդրե Կյուրին կիսվել է կատալոնական ակումբի բրազիլացի կիսապաշտպան Արտուրի` «Յուվենտուս» տեղափոխվելու վերաբերյալ իր կարծիքով:
«Այս գործարքը ֆուտբոլի պատմության գլխավոր անոմալիաներից մեկն է: Դա պարզապես անհեթեթություն է: «Բարսելոնան» 23-ամյա Արտուրին տվեց «Յուվենտուսին», ով տարեկան երկու միլիոն եվրո աշխատավարձ էր ստանում, և վերցրեց 31-ամյա Պյանիչին, ով երեք անգամ ավել է ստանում»,- մեջբերում է Կյուրիին Sport.es-ը։
Իրավաբանորեն փոխանակումը ձևակերպվել է որպես առանձին տրասֆերներ: Արտուրը «Յուվենտուսի» համար արժեցավ 72 միլիոն եվրո, իսկ «Բարսելոնան» Պյանիչին գնեց 60 միլիոնով: