Չավիի գլխավորած «Ալ-Սադդը» դարձել է Քաթարի չեմպիոն՝ առաջնությունում չկրելով ոչ մի պարտություն:
Չավիի գլխավորած թիմն անցկացրած 22 խաղում տոնել է 19 հաղթանակ, խաղացել 3 ոչ-ոքի: «Ալ-Սադդը» նաև ամենաշատ գոլ խփած ու ամենաքիչը բաց թողած թիմն է՝ 77-14: Չեմպիոնությունը թիմն ապահովել էր դեռ մեկ ամիս առաջ՝ առաջնության ավարտից 4 տուր շուտ:
Այս տիտղոսը Չավիի համար 4-րդն էր՝ «Ալ-Սադդի» ղեկին:
Չավին «Բարսայի» սան է»: 1998-2015 թթ-ին նա անցկացրել է «Բարսելոնայում»: