22-ամյա կիսապաշտպան Մեյսոն Մաունթը ՉԼ փլեյ-օֆֆ փուլի ամենաերիտասարդ գոլ խփած ֆուտբոլիստն է «Չելսիի» պատմության մեջ:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Պորտուի» դեմ խաղում (2-0) Մաունթը բացեց խաղի հաշիվը: Այս պահին անգլիացի կիսապաշտպանը 22 տարեկան 87 օրական էր: Այսպիսով, Մաունթը դարձավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ գոլահարը:
Մաունթը Չելսիի սան է, բայց վարձավճարով հանդես գալու փորձ ունի «Վիտեսում» և «Դերբիում»: «Արիստոկրատների» հիմնական կազմում անգլիացին ամրապնդվեց 2019/20 մրցաշրջանում:
22-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ՝ դառնալով 7 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: