Երևանի՝ նախկին Միկա մարզահամալիրում կայացել է կյոկուշին կարատեի Հայաստանի Գավաթի խաղարկությունը, որը վիրված է եղել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Նրանց շարքերում էին նաև ֆեդերացիայի լավագույն մարզիկներից, ովքեր Եվրոպայի ու Կովկասի չեմպիոններ էին։
Ֆեդեացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանը հանդիսավոր բացման արարողության ժամանակ ֆեդերացիայի նահատակված մարզիկներ Արթուր Սուքիասյանի և Ազատ Ալոյանի՝ մինչ պատերազմը վաստակած սև գոտիներն ու դրանց հավաստագրերը հանձնեց նրանց ծնողներին: