VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեստ Արմենիային» ու 5-1 հաշվով վստահ հաղթանակ տարել: Վարդան Բիչախչյանն այս հաղթանակի շնորհիվ դուրս է եկել Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ դիմակայության արդյունքում հաղթելով 5-3 հաշվով: Առաջին խաղում «Արարատը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտություն էր կրել:
Առաջին կեսում «Արարատի» ֆուտբոլիստները երկու գոլ են խփել ու ընդմիջման գնացել հաղթողի կարգավիճակում. գոլեր են հեղինակել Դավիդ Խուրցիձեն և Էդգար Մալաքյանը:
Երկրորդ կեսում Դիմիտրե Պոբուլիչը երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Սակայն 71-րդ րոպեին Ռոման Ջիկիևը խփել է իր թիմի միակ գնդակն ու ընդհանուր դիմակայությունում ձեռնտու հաշիվ ձևակերպել իր թիմի համար: Այդուհանդերձ, 8 րոպե անց «Արարատի» կազմում Մարկո Պրլևիչը չորրորդ գնդակն է ուղարկել Առաջին խումբը ներկայացնող թիմի դարպասն ուհաջողությունը թեքել իր կողմը:
Խաղավարտին՝ 87-րդ րոպեին, Զավեն Բադոյանը ևս աչքի է ընկել խփած գնդակով ու հաշիվը դարձրեց 5-1:
Այսպիսով, «Արարատը» երկարամյա դադարից հետո վերջապես դուրս է գալիս Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Նշեքն՝ VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 2020/21 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Մորի Կոնեն է՝ խփած չորս գոլով։
«Վեստ Արմենիան» գլխավորում է Հայաստանի Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը՝ միանձնյա առաջատար լինելով 37 միավորով։ Այս թիմը գավաթի խաղարկությունում դեռևս պարտություն չէր կրել, 1/8 եզրափակչում էլ հաղթահարել էր «Գանձասար-Կապանի» արգելքը: