Մյունխենի «Բավարիան» հետևում է հարձակվող Սոն Հին Մինի շուրջ ստեղծված իրավիճակին «Տոտենհեմում»:
Ինչպես հայտնում է Football Insider-ը, հարավկորեացի խաղացողի՝ «Տոտենհեմի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունները հայտնվել են:
Աղբյուրը հայտնում է, որ 28-ամյա խաղացողին առաջարկել են հնգամյա պայմանագիր ՝ շաբաթական 200,000 ֆունտ աշխատավարձով: Նշվում է, որ Սոնը պատրաստ էր նոր պայմանագիր ստորագրել, սակայն բանակցությունները հետաձգվել են մինչեւ ամառ:
Աղբյուը նշում է, որ «Բավարիան» պատրաստ է ամռանը տրանսֆերային առաջարկ անել անգլիական ակումբին: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի ամառը: