«Բարսելոնայի» նոր ղեկավարությունը ակումբի ֆինանսական ներքին աուդիտ է անցկացրել և հիասթափեցնող արդյունքներ ստացել, հաղորդում է կատալոնական Esport3 հեռուստաալիքը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, աուդիտի արդյունքում պարզվել է, որ կատալոնական ակումբի ֆինանսական գործերը շատ ավելի վատ են, քան թվում էր ավելի վաղ:
Ընթացիկ մրցաշրջանի վերջում կորուստները կարող են կազմել 350 միլիոն եվրո, իսկ ակումբը շահույթ կստանա 2022/2023 մրցաշրջանից ոչ շուտ:
Գնահատման նյուանսներից մեկն այն ենթադրությունն էր, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի հեռանա թիմից, և «Բարսելոնան» լրացուցիչ գնելու է նոր բարձրակարգ խաղացողի:
Այնուամենայնիվ, կատալոնացիների նոր գլխավոր տնօրեն Ֆերան Ռեվերտերը պնդում է, որ ակումբը կարող է դուրս գալ տնտեսական ճգնաժամից ՝ չկորցնելով ֆուտբոլային առումով մրցունակությունը:




























































