«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը պատմել է, որ մի անգամ ինքը հրաժարվել է ձեռք բերել մի ֆուտբոլիստի՝ նրա սանրվածքի պատճառով:
«Մի անգամ ես գնացի մի հանդիպման՝ հետևելու մի ֆուտբոլիստի խաղին: Երբ նա խաղադաշտ մտավ, ես տեսա, որ նա մոհաք (սանրվածքի տեսակ) ունի: Դրանից հետո ես սկաուտին ասացի.« Մենք գնում ենք տուն, մենք հետաքրքրված չենք այս խաղացողով»: Պարզվեց, որ դա շատ կարճ ուղևորություն էր», — Սուլշերի խոսքերն է մեջբերում Sky Sports Football-ը:
Նշենք, որ այսպիսի սանրվածքներ են ունեցել (կամ դեռ ունեն) Մարեկ Համշիկը, Արտուրո Վիդալը, Ռաջա Նաինգոլանը և այլք:
Սուլշերը մարզում է «Մանչեսթեր Յունայթեդը» 2018 թվականից: