ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Պորտուգալիայի հավաքականը A խմբում հյուրընկալվել էր Լյուքսեմբուրգի ընտրանուն ու հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 1-3 հաշվով։ Հատկանշական է, որ առաջինը գոլի հեղինակ դարձան տանտերերը 30-րդ րոպեին։ Պորտուգալացիները հաշիվը կարողացան հավասարեցնել միայն առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Ժոտան։
Երկրորդ կեսում Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց իր թիմին՝ աչքի ընկնելով 51-րդ րոպեին։ Խաղի վերջակետը դրեց Պալինյան հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ։
E խմբում Բելգիայի ընտրանին ընդունել էր Բելառուսի հավաքականին ու ջախջախիչ պարտության մատնեց՝ 8 անպատասխան գնդակ ուղարեկելով նրա դարպասը։ Աչքի ընկան Բատշուային, Դոքուն, Պրաետը, Բենտեկեն, իսկ Վանակենն ու Տրոսարդը դուբլեր ձևակերպեցին։
Խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։