Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը աջակցել է Թիերի Անրիի որոշմանը՝ դուրս գալ սոցիալական ցանցերից հակառասիստական միջոցների բացակայության պատճառով:
«Կարծում եմ՝ բոլոր խաղացողներն ու բարձրաստիճան մարդիկ, ովքեր կարող են այսպիսի բացասական ուշադրություն գրավել, պետք է մտածեն այդ մասին:
Երբ ուսումնամարզական հավաքում եմ, փորձում եմ կտրվել բոլոր արտաքին լրատվական աղբյուրներից: Դա միշտ չէ, որ շատ լավ է, քանի որ դուք կարող եք տեղյակ չլինել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Բայց աշխարհը լավանո՞ւմ է, եթե ես չգիտեմ այդ բացասական լուրերի մասին:
Կարծում եմ, եթե խոսեիք երկրի յուրաքանչյուր մարզչի հետ, նրանց ամենամեծ խնդիրներից մեկը կլինի այն, որ ֆուտբոլիստները խաղից հետո մտնում են հանդերձարան և անմիջապես ընկղմվում են հեռախոսների մեջ: Այդ պահին նրանք խոցելի են: Նրանք պարզապես նոր են ավարտել խաղը, հոգնած են: Ի՞նչ են տեսնում նրանք հեռախոսում», — մեջբերում է Սաուգեյթին Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թիերի Անրին հայտարարեց սոցիալական ցանցերից հեռանալու մասին: Մանրամասներն՝ այստեղ։