Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարիերան կարող է շարունակել Լա Լիգայում, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Իտալացի մասնագետի գործակալները արդեն կապվել են կատալոնական ակումբի ղեկավարության հետ:
Նշվում է, որ «Բարսելոնայի» ներկայիս մարզիչ Էռնեստո Վալվերդեի ճակատագիրը որոշվելու է այսօրվա հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ Քաթարի «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ Չավին մերժեց հունվարին «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը:
Կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստը հայտնել էր «Բարսելոնայի» ղեկավարությանը, որ այդ հարցին նրանք կվերադառնան ամռանը: