Ամերիկացի գեղասահորդ Նաթան Չեն դարձել է տղամարդկանց մենասահքի 2021 թվականի աշխարհի առաջնության հաղթող:
Չենը, ով կարճ ծրագրից հետո երրորդն էր, հսկայական տարբերությամբ (երկրորդ տեղից գրեթե 32 միավոր) դարձավ լավագույնը ազատ ծրագրում և, ի վերջո, գերազանցեց ճապոնացի Յումա Կագիյամային և Յուզուրու Հանյուին: Ռաֆայել Հարությունյանի սանը երրորդ անգամ անընդմեջ է դառնում աշխարհի չեմպիոն:
Գեղասահքի աշխարհի առաջնություն 2021: Ստոկհոլմ (Շվեդիա)
Տղամարդիկ․ Ընհանուր արդյունք
- Նաթան Չեն (ԱՄՆ) – 320.88;
- Յումա Կագիյամա (Ճապոնիա) – 291.77;
- Յուզուրու Հանյու (Ճապոնիա) – 289.18;
- Շոմա Ունո (Ճապոնիա) – 277.44;
- Միխայիլ Կոլյադա (Ռուսաստան) – 272.04;