Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Իսլանդիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ մասնակցել է նախախաղային ասուլիսին.
«Հիմա վերականգնողական փուլում եմ մկանային վնասվածքից հետո: Այս խաղին չեմ մասնակցի մյուսն ևս հավանական է, որ չեմ խաղա, բայց վերջնական չէ:
Ինչ վերաբերում է թիմում տիրող մթնոլորտին, ընդհանուր մթնոլորտը լավ է: Բոլոր թիմերում էլ լեզվական խնդիր կա, օրինակ ես մի փոքր կարողանում եմ պորտուգալերեն խոսել, ռուսերեն բոլորն են խոսում, խնդիր չէ:
Խոակին Կապառոսն առաջին հերթին առանձնանում է թիմային խաղով ու տակտիկական գաղափարներով»,- ասել է Գևորգ Ղազարյանը:
Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 28-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին: Իսկ Ռումինիայի հավաքականին մեր ընտրանին կընդունի մարտի 31-ին: