«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը պատմել է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին.
«Հիանալի հարաբերությունների մեջ ենք: Լեոն ինձ հետ շատ է շփվում, որոշ բաներ է բացատրում միջավայրի հետ կապված: Նա առաջին իսկ րոպեից ինձ ուշադիր է եղել, աջակցել է ինձ, ոգևորել, օգնել:
Մենք այլևս երբեք նրա նման ֆուտբոլիստի չենք տեսնի: Չգիտեմ, թե նա ինչ ծրագրեր ունի, բայց ես կցանկանյի նրա հետ դեռ երկար տարիներ խաղալ»,- Պյանիչի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: