«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածք է ստացել և լքել Ֆրանսիայի հավաքականի ճամբարը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կանտեն ազդրի վնասվածք է ստացել մարտի 22-ին կայացած ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ուկրաինայի դեմ խաղում:
Ֆրանսիայի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի մարտի 28-ին՝ արտագնա խաղում մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: