Մունդիալ-2022 թ-ի ընտրական փուլի մեկնարկային տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Լիխտենշտեյնին և հաղթել նվազագույն՝ 1-0 հաշվով։ Մանրամասներն՝ այստեղ։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի կազմում Ալեքսանդր Կարապետյանն ու Սարգիս Ադամյանն իրենց 20-րդ հանդիպումն անցկացրեցին, իսկ Հովհաննես Համբարձումյանը՝ 40-րդ։
Հայաստանն այժմ Գերմանիայի ու Ռումինայի հետ խմբի առաջատարներից է: J խմբում ընդգրկված են Հայաստանի, Իսլանդիայի, Գերմանիայի, Հյս. Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Ռումինիայի հավաքականները։