Իտալական «Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին պաշտոնապես գրանցվել է որպես ֆուտբոլային գործակալ: Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
2020 թվականի հունիսին Տոտտին սկսեց ներկայացնել Սիմոն Բոնավիտայի շահերը, ով համարվում է Ինտերի ակադեմիայի ապագա աստղերից մեկը: 17-ամյա երիտասարդը դարձել է CT10 ընկերության առաջին հաճախորդը:
Տոտին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում իր նորամուտը նշել է 1992/93 մրցաշրջանում՝ 16 տարեկան հասակում: 25 մրցաշրջանների ընթացքում նա 786 խաղում դարձել է 307 գոլի հեղինակ: