Ռուսաստանցի գեղասահորդներ Անաստասիա Միշինան և Ալեքսանդր Գալյամովը Ստոկհոլմում կայացած Աշխարհի 2021 թ. առաջնությունում զուգապարերում նվաճեցին ոսկե մեդալներ: Նրանք ընդհանուր առմամբ հավաքեցին 227,59 միավոր:
Երկրորդ տեղը գրավեցին չինական Վենջին Սուի և Ցուն Հան զույգը (225,71), երրորդը՝ Եվրոպայի չեմպիոններ Ալեքսանդրա Բոյկովան և Դմիտրի Կոզլովսկին (217,63): Ռուսաստանի եռակի չեմպիոններ Եվգենյա Տարասովան և Վլադիմիր Մորոզովը եզրափակում են լավագույն քառյակը (212,76):
Աշխարհի առաջնություն: Զույգեր
1. Անաստասիա Միշինա / Ալեքսանդր Գալյամով (Ռուսաստան) – 227.59 (ազատ ծրագիր- 151.80)
2. Վենջին Սուի / Ցուն Հան (Չինաստան) – 225.71 (148.09)
3. Ալեքսանդրա Բոյկովա / Դմիտրի Կոզլովսկի (Ռուսաստան) – 217.63 (137.47)
4. Եվգենիա Տարասովա / Վլադիմիր Մորոզով (Ռուսաստան) – 212.76 (141.30)
5. Պենգ Չենգ / Ջին Յան (Չինաստան) – 201.18 (129.86)