Ստոկհոլմում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Ցավոք, այս անգամ մրցաշարին չկարողացան մասնակցել մենասահորդները․ Անաստասիա Գալուստյանը ոտնաթաթի վնասվածք է ստացել, իսկ Սլավիկ Հայրապետյանը մրցաշարը բաց կթողնի COVOD-19-ի պատճառով։
Այժմ մրցաշարում , որն ի դեպ վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան և Սիմոն Պրոուքս-Սենեկալ զույգը։ Այսօր կմեկնարկի պարային զույգերի ռիթմիկ պարը և մեր գեղասահորդները կմեկնարկեն ԱԱ-ում։