Մունդիալ-2022-ի որակավորման 1-ին փուլի խաղում Անգլիայի հավաքականն ընդունել էր Սան Մարինոյի ընտրանուն ու ջախջախիչ հաղթանակ տարավ՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
14-րդ րոպեին հաշիվը բացեց Ջեյմս Ուորդ-Փրաուսը, 21-ին այն կրկնապատկեց Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, 10 րոպե անց Ռահիմ Ստերլինգը հաիվը դարձրեց խոշոր։
Անգլիացիները ևս երկու գոլ խփեցին երկրորդ կեսում։ 53-րդ րոպեին Կալվերտ-Լյուիսը դուբլ ձևակերպեց, իսկ հիմնական ժամանակի ավարջից 7 րոպե առաջ Օլի Ուոտկինսը դրեց հանդիպման վերջակետը։
Խմբի մյուս խաղում Հունգարիան ընդունել էր Լեհաստանին։ Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։
Մինչև 60-րդ րոպեն տանտերերը հաղթում էին 2-0 հաշվով, երբ Պյոնտեկը կրճատեց հաշվի տարբերությունը։ Մեկ րոպե անց Յուզվյակը հավասարեցրեց այն։ 78-րդ րոպեին հունգարացիները նորից առաջ անցան հաշվի մեջ, բայց 83-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին գրավեց մրցակցի դարպասն ու փրկեց իր թիմին պարտությունից։
Խմբի 3-րդ խաղում Ալբանիան հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Անդորրային։
F խմբում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Իսրայել-Դանիա` 0-2
Մոլդովա-Ֆարերյան կղզիներ՝ 1-1
Շոտլանդիա-Ավստրիա՝ 2-2