Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում C խմբում Իտալիայի հավաքականն ընդունել էր Հյուսիսային Իռլանդիայի ընտրանուն ու հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց Բերարդին։ Երկրորդ գոլը 39-ին հեղինակեց Չիրո Իմոբիլեն փաստորեն վերջակետ դնելով խաղին։
Երկրորդ կեսում թիմերից ոչ մեկին ավելին անել չհաջողվեց։
Հարկ է նշել, որ այս հանդիպումը Լեոնարդո Բոնուչիի համար 100-րդն էր Իտալիայի հավաքականի կազմում։
Խմբի մյուս խաղում ավելի վաղ Շվեյցարիան հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ազգային թիմին։