Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան ազգային թիմի կազմում խփած գոլերի քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում: ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Ռուսաստանի ընտրանին հյուրընկալվելիս մրցեց Մալթայի հետ ու 3-1 հաշվով հաղթանակ տարավ:
Գոլերից մեկն իր ակտիվում գրանցեց Արտյոմ Ձյուբան: Սա նրա համար դարձավ 27-րդ գոլը հավաքականում: Այսպիսով, նա շրջանցեց Վլադիսլավ Բեսչաստնիխին, որի ակտիվում 26 գոլ Ռուսաստանի հավաքականի կազմում: Նրանցից շատ գոլ խփել է միայն Ալեքսանդր Կերժակովը՝ 30:
Ռուսաստանի հավաքականը 3 միավոր վաստակեց ու գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը: Մալթան (0) 6-րդ տեղում է: Նրանց մրցակիցներն են Սլովենիայի, Սլովակիայի, Կիպրոսի և Խորվաթիայի հավաքականները: