«Ուրարտու-2»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ և առավելության հասավ 2-1 հաշվով։ Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
«Ուրարտու-2»-ից աչքի ընկան Հարություն Ստեփանյանն ու Կորյուն Սեդրակյանը, իսկ «Արարատ-Արմենիա-2»-ից միակ գոլը խփեց Յուրի Քոլոզյանը:
Բուն խաղն անցավ բավականին հետաքրքիր պայքարում։ Երկու կողմերն էլ բավականին նախաձեռնող ֆուտբոլ ցուցադրեցին, ինչն էլ ավելի դիտարժան դարձրեց հանդիպումը։ Առաջին կեսում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները բացեցին հաշիվը, եզրից կատարված փոխանցումից հետո աչքի ընկավ Հարություն Ստեփանյանը։
Երկրորդ կեսի միջնամասում «Ուրարտու-2»-ի կազմն ամբողջությամբ փոխվեց, բայց դրանից խաղի դիտարժանությունը չպակասեց։ «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը, աչքի ընկավ Յուրի Քոլոզյանը, սակայն ընդամենը 10 րոպե անց բազմաքայլ հրաշալի կոմբինացիայի արդյունքում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան, աչքի ընկավ Կորյուն Սեդրակյանը։ Նոր գոլեր այս խաղում չգրանցվեցին։ «Ուրարտու-2» — «Արարատ-Արմենիա-2» 2-1։
Հավելենք, որ Առաջին խմբի առաջնությունն «Ուրարտու-2»-ի համար կվերսկսի ապրիլի 2-ին։ Թիմը կուղևորվի Սիսիան, որտեղ 9-րդ տուրից հետաձգված խաղի շրջանակում ուժերը կչափի «Լեռնային Արցախի» հետ։