«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Ինսը կարծում է, որ «կարմիր սատանաները» պետք է բանակցություններ սկսեն արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, որը պաշտպանում է «Մանչեսթեր Սիթիի» գույները:
«Ես Քեյնին ու Հոլանդին «Մանչեսթեր Յունայթեդի» համար միակ տարբերակները չեմ համարում: Ագուերոն կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիին»: Ինչո՞ւ ՄՅՈՒ-ն չփորձի նրան ձեռք բերել:
Եթե նա ցանկանում է մնալ Պրեմիեր-լիգայում ու ապրում է Մանչեսթերում, կարծում եմ՝ վատ չէր լինի, եթե փորձին նրան ստանալ: Դա կարող է տեղի ունենալ, ո՞վ իմանա: Պետք է հարցնել, չէ՞ որ ՄՅՈՒ-ի հետ երբեք չես իմանա ինչ կլինի»,- ասել է Ինսը: