«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն պատմել ,է թե ինչ բարդություններ է ունեցել Ժոզե Մոուրինյուի հետ աշխատելիս.
«Չեմ ցանկանում՝ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե ես փոքր երեխա էի, որը չկարողացավ դիմանալ ճնշմանը, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» նման մեծ ակումբում, դու միշտ ճնշում ես զգում ու գտնվում ես ուշադրության կենտրոնում: Սա քեզ ավելի ուժեղ է դարձնում հոգեբանության առումով:
Բայց այն ժամանակ ես չունեի վստահություն: Ես կորցրել էի հավատս: Կարծում եմ՝ Սուլշերի գալով դա փոխվեց: Նա ճիշտ վարվեց ինձ հետ ու ես վերադարձի սեփական ուժերիս հանդեպ վստահությունը: Հիմա ես դրա համար շատ ուրախ եմ: Ուրախություն և վստահություն. սա այն է, ինչ քեզ պետք է խաղադաշտում: Պետք է հավատաս ինքդ քեզ: Հիմա ես դա զգում եմ»,- Շոուի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: