Երևանի «Արարատը» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարութուն է տարածել՝ կապված «Լոռի» ՖԱ-ի՝ առաջնությունում ելույթները դադարեցնելու համար։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Որպես Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից, «Արարատ» ֆուտբոլային ակումբը խորը ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ Վանաձորի «Լոռին» չի շարունակելու ելույթներն ընթացիկ առաջնությունում:
Ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող Վանաձորը ներկայացնող «Լոռին» նոր շունչ է հաղորդել Հայաստանի վերջին տարիների առաջնություններին՝ էլ ավելի հետաքրքրացրել պայքարը: Վստահ ենք, որ ակումբային ֆուտբոլի զարգացումը զգալիորեն տուժելու է առանց «Լոռիի»՝ մարզային այն եզակի ակումբներից մեկի, որն իր ուրույն տեղն ունի Հայաստանի ֆուտբոլային քարտեզի վրա:
Հույս ենք հայտնում, որ առկա խնդիրները մոտ ապագայում կլուծվեն, և «Լոռին» կվերադառնա ֆուտբոլային խաղադաշտ և կշարունակի Վանաձորի ու Լոռվա մարզի բնակիչներին պարգևել ֆուտբոլային կյանքով ապրելու, սեփական ակումբի շուրջ համախմբվելու և երկրպագելու բերկրանքը» :