Անգլիայի Գավաթի 1/4 եզրափակչում «Չելսին» ընդունել էր «Շեֆիլդ Յունայթեդին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
25-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Օլիվեր Նորվուդը։ Հանդիպման վերջակետը 92-րդ րոպեին դրեց Հաքիմ Զիյեշը։
Թոմաս Տուխելի սաները կիսաեզրափակչում իրենց մրցակցին կիմանան վիճակահանությամբ։ Կիսաեզրափակչի մյուս մասնակիցներն են «Սաութհեմփթոնը» և «Մանչեսթեր Սիթին»։ Քառորդ եզրափակչի մյուս խաղում ՄՅՈՒ-ն կմրցի «Լեսթեր Սիթիի» հետ։
«Չելսին» 8 անգամ նվաճել է Անգլիայի Գավաթը։ Վերջին անգամ «կապույտներն» այդ տիտղոսը նվաճել են 2018-ին։