«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտայի մասին։
«Կա նախագահ ու կա ապագա։ Կարևոր է, որ ինչ-որ մեկը լինի ղեկավար պաշտոնում, քանի որ դա հանգստություն է տալիս թե՛ թիմի ներսում, թե՛ «Բարսելոնայից» դուրս։ Հիմա մենք պետք է լավ խաղանք, շտկենք իրավիճակը, որպեսզի ամեն ինչ լավ ընթանա։ Շատ կարևոր է, որ Լապորտան դարձավ նախագահ։
Կարևոր է, որ նախագահը տեսնի այն աշխատանքը, որը մենք անում ենք։ Նա արդեն ասել է ինձ Փարիզում կայացած խաղից հետո, որ ամբողջությամբ վստահում է մեր մարզչական շտաբին։ Այն, ինչ պետք է մեզ անել, շարունակել նույն ոգով։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի ու դեռ երկար կշարունակվի»,-Կումանի խոսքն է մեջբերում sport.es-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լապորտան մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել Կումանին ու «Բարսելոնա» հրավիրել գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին։