«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
La Lazio Siamo Noi-ի փոխանցմամբ՝ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մտադիր է հեռացնել իտալացի մասնագետին մրցաշրջանի ավարտից հետո։
Նա արդեն կապ է հաստատել Սիմոնե Ինձագիի հետ «Նապոլիում» աշխատանքի անցնելու թեմայով։ Ինձագին վերջին տարիներին շատ հաջող է աշխատում «Լացիոյի» հետ՝ հռոմեական ակումբին վերադարձնելով լավագույն հորիզոնականներ։