«Ռեալի» նախկին հարձակվող Էմիլիո Բուտրագենյոն արձագանքել է ՉԼ քառորդ եզրափակչի վիճակահանությանը։ Մադրիդցիները կմրցեն «Լիվերպուլի» հետ։
«Մենք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ենք։ Այս փուլում մնացել են միայն բարձրակարգ թիմերը։ Բնականաբար, վիճակահանության ժամանակ սկսում ես հասկանալ․ «Ո՞վ մնաց, ո՞վ մնաց»։ «Լիվերպուլը» հիանալի կազմ ունեցող մեծագույն թիմ է, որը շատ լավ կողմեր ունի»,-Բուտրագենյոյի խոսքերն է փոխանցում Uefa-com-ը։