Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթեց «Միլանին»։
Դին Հենդերսոնի համար այս խաղը մրցաշրջանի 11 չոր հանդիպումն էր։ Ընդհանուր առմամբ, անգլիացի դարպասապահն անցկացրել է 18 հանդիպում այս մրցաշրջանում։
Իր հերթին, Դեվիդ Դե Խեան ընթացիկ մրցաշրջանում 29 խաղ է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում, որոնցից ընդամենը 10-ում գնդակ բաց չի թողել:
Ավելի վաղ ֆրանսիական L’Equipe հրատարակությունը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողների ու մարզիչների ցուցակը, ըստ որի Դավիդ Դե Խեան ԱՊԼ-ի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։