«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը կմնա «կարմիրների» կազմում: 23-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր է կնքվել մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հենդերսոնը 14 տարեկանից խաղում է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Վերջին երկու մրցաշրջանները նա վարձավճարով անցկացրել է «Շեֆիլդ Յունայթեդում»:
Օրերս Հենդերսոնը ընդգրկվել է Անգլիայի հավաքականի կազմում՝ Ազգերի լիգայում Իսլանդիայի (5 սեպտեմբերի) և Դանիայի (սեպտեմբերի 8) դեմ խաղերին մասնակցելու համար: