Ինչպես հայտնի է՝ Վանաձորի «Լոռին» երեկ հայտարարեց Հայաստանի առաջնությունից դուրս գալու մասին։ Այս տեղեկությանը արձագանքել է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Ցավով տեղեկացա, որ Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային թիմը լքել է ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Իմ և բազմահազար երկրպագուների կողմից ափսոսանք եմ հայտնում սիրելի թիմի շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ: Հուսով եմ ՝ խոչընդոտները կվերանան,առողջ մթնոլորտը կվերականգնվի, և սիրելի թիմը կվերադառնա դաշտ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։